Գլխավոր Ավելին

Երբ հապաղումը կարող էր կյանք արժենալ. հերթական բարդ վիրահատությունն ունեցավ բարեհաջող ընթացք

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի ԼՕՌ կլինիկա դիմած 60 տարեկան տղամարդու մոտ ականջի միկրո և էնդոսկոպիկ հետազոտությունից հետո բժիշկ Տ. Փխրիկյանի կողմից ախտորոշվեց ականջում գոյացություն:

Պացիենտը մի քանի ամիս գանգատվում էր լսողության վատացումից, ականջի շրջանում արտահայտված ցավերից:

Իրականացվեցին մի շարք հետազոտություններ, այդ թվում՝ կոմպյուտերային տոմոգրաֆիա, աուդիոմետրիա, լաբորատոր հետազոտություններ, արդյունքում կայացվեց որոշում շտապ կարգով կատարել ականջի արմատական վիրահատություն:

ԼՕՌ կլինիկայի ղեկավար, դոցենտ Գարեգին Միրաքյանի թիմի շնորհիվ (ասիստենտ Տ. Փխրիկյան, անեսթեզիոլոգ Ա. Կարապետյան) փրկվեց ևս մեկ կյանք:

Ցանկացած օտիտ կարող է ունենալ ներգանգային բարդություններ՝ ընդհուպ կյանքին սպառնացող, այդ իսկ պատճառով խիստ կարևոր է ականջի շրջանում ցանկացած գանգատի դեպքում դիմել մասնագետի:

×
facebook sharing button facebook